Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 
«Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասսադին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ:
Իր ցավակցագրում Նորին Սրբությունը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին։
Հայոց Հայրապետը հայցել է, որ Բարձրյալն իր օրհնության ներքո պահի բարեկամ Սիրիային՝ պագևելով խաղաղ ու ապահով օրեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 326-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am