Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թուրքիայի հարավ-արևելքում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4,2 մագնիտուդ հզորությամբ

Թուրքիայի հարավ-արևելքում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4,2 մագնիտուդ 
հզորությամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկուշաբթի կեսօրին Թուրքիայի հարավ-արևելքում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական Քանդիլլի սեյսմոլոգիական կենտրոնին։ 

Ըստ կենտրոնի տվյալների՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիայի նահանգում, որն ավելի վաղ տուժել էր նաև գիշերային երկրաշարժից: 

ТАСС-ի թղթակցի փոխանցմամբ՝ Անկարայում հետցնցումներ են զգացվել։

Ինչպես քիչ առաջ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Թուրքիայի կենտրոնական հատվածում՝ Քահրամանմարաշից 59 կմ հյուսիս-արևելք 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել: Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել է 6 մագնիտուդով հետցնցում:

Փետրվարի լույս 6-ի գիշերը գրանցված ուժգին երկրաշարժի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 912 մարդ, վիրավորվել՝ 5385 մարդ:

Երկրաշարժից նաև լրջորեն տուժել են սիրիական Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 326-ի, վիրավորվել է 1042 մարդ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am