Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիդերլանդների ԱԳՆ-ն ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքի վերաբացման համար

Նիդերլանդների ԱԳՆ-ն ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքի վերաբացման համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը խորհրդարանին ուղղված իր հաշվետվության մեջ արձանագրել է, որ հունվարի 23-ին կայացած ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստին Նիդերլանդները և մի շարք այլ ԵՄ երկրներ մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի շուրջ՝ նշելով, որ 2022թ դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքը փակվել է ադրբեջանական ինքնահռչակ «էկոակտվիվստների» կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիան՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ուղին է։

Նիդերլանդների կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել առ այն, որ ԵՄ անդամ երկրները հանդես գան Ադրբեջանին ուղղված համատեղ կոչով՝ 2020թ եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը բացելու պահանջով, ինչպես նաև ուսումնասիրում է, թե եվրոպական շրջանակներում ազդեցության ինչ այլ հնարավորություններ կան Ադրբեջանի իշխանություններին հորդորելու Լաչինի միջանցքը բացել։

Նիդերլանդները նաև իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը և ուսումնասիրում է վերջինիս իր ներդրումն ունենալու հնարավորությունները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]