Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում

ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի 
կարգավորման հարցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը մեծ կարևորություն ունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, և ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ ուշադրություն է դարձնում դրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Նա հիշեցրել է, որ Բլինքենը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ այդ հարցում: 

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը նաև անդրադարձել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդականի պաշտոնում Լուիս Լ. Բոնոյի նշանակմանը, ով կփոխարինի դեսպան Ֆիլիպ Ռիքերին:

«Ինչ վերաբերում է պրն. Բոնոյին, նա կառաջնորդի ԱՄՆ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում: Եվ նա նաև ներկայացնում է Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ինչպես արել են այս դերում իր նախորդները: Մասնավորապես, կապված նրա որակավորումների հետ, ինչպես քիչ առաջ ասացի, սա Բայդենի վարչակազմի համար կայուն առաջնահերթություն է: Իսկ պարոն Բոնոն գերատեսչության ավագ ղեկավար է, որը մարտահրավեր հանդիսացող և բարդ խնդիրների շուրջ աշխատելու զգալի փորձ ունի: Եվ նա ունի պետքարտուղար Բլինքենի և այս գերատեսչության անձնական վստահությունը այս նոր դերը ստանձնելու հարցում», - ասել է Պատելը:

Պաշտոնյան հավելել է, որ առայժմ Լուիս Բոնոյի՝ տարածաշրջան այցի վերաբերյալ կոնկրետ հայտարարություններ չկան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ն Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդականի պաշտոնում նշանակվելուց առաջ Լուիս Լ. Բոնոն աշխատել է Վիեննայում որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և ՄԱԿ-ի գրասենյակներում ԱՄՆ-ի գործող ներկայացուցիչ և Սուրբ Աթոռում որպես գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա նաև աշխատել է որպես Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև պետքարտուղարի տեղակալի և պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով տեղակալի խորհրդականի պաշտոնում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am