Արցախ

Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

1 րոպեի ընթերցում

Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածների աջակցմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի ներկայացուցիչ Դեյվիդ Ռաթլին, որի խոսքերը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակել է Միացյալ Թագավորության Հայ դատի հանձնախումբը (ANC UK):

«Start հիմնադրամը, որը ղեկավարում է Start Network-ը, Մեծ Բրիտանիայում գործող բարեգործական կազմակերպություն է, որի խոշոր դոնորը Մեծ Բրիտանիան է»,-ասվում է տեքստում և շեշտվում, որ կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել՝ աջակցելու Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում