Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Ռուսական կողմը պատրաստ է Մոսկվայում բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև. Զախարովա

Ռուսական կողմը պատրաստ է Մոսկվայում բանակցություններ կազմակերպել 
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ մասին մենք տեղեկացրել ենք թե՛ Երևանին, թե՛ Բաքվին, հրապարակայնորեն խոսել ենք այդ մասին: Մենք համարում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, պատրվակ՝ սառեցնելու բանակցային գործընթացը, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև շփումները», - ասել է Զախարովան։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am