Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը խիստ կարևոր է ԱՄՆ պետքարտուղարի համար. Վեդանտ Պատել

Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը խիստ կարևոր է ԱՄՆ 
պետքարտուղարի համար. Վեդանտ Պատել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին և ողջունում է գործընկերների, այդ թվում՝ Եվրոպական Միության ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում վստահություն ձևավորելուն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր գործընկերների հետ, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ, երբ դա արդյունավետ է», - ասել է Պատելը:

Լրագրողն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին խնդրել է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու Եվրամիության որոշման առնչությամբ:

«Ինչ վերաբերում է, մասնավորապես, Ռուսաստանի դերին, ԱՄՆ-ը ներգրավված չէր 2020 թ.-ի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարում, որի արդյունքում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, ուստի ես լրացուցիչ ոչինչ չեմ կարող ասել այդ հարցի շուրջ: Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա խիստ կարևոր է պետքարտուղարի համար՝ մի բան, որի վրա նա մեծ ուշադրություն է դարձրել և որում խորապես ներգրավված է եղել», - եզրափակել է Պատելը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Բրյուսելը շահագրգռված չէ Ադրկովկասում խաղաղությամբ, ցանկանում է դիտորդական առաքելության միջոցով իր դիրքերն ամրապնդել Հայաստանում և ճնշել ՌԴ միջնորդական ջանքերը: ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է օպերատիվ կերպով առաքելություն տեղակայել Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am