Հասարակական

Սյունիքում տևական ժամանակ է, ինչ իրավիճակի փոփոխություն չի նկատվում. մարզպետը՝ սահմանամերձ բնակավայրերի մասին

1 րոպեի ընթերցում

Սյունիքում տևական ժամանակ է, ինչ իրավիճակի փոփոխություն չի նկատվում. մարզպետը՝ սահմանամերձ բնակավայրերի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի սահմանամերձ հատվածներում տևական ժամանակ է, ինչ իրավիճակի փոփոխություն չկա, այս պահի դրությամբ լարվածություն չի նկատվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ անդրադառնալով սահմանամերձ շրջանների իրավիճակի վերաբերյալ հարցին:

«Տևական ժամանակ է՝ որևէ փոփոխություն չկա: Ինձ հայտնի չեն նույնիսկ պատահական, ոչ թիրախավորված կրակոցի փաստեր: Իրավիճակը որևէ փոփոխության չի ենթարկվել արդեն բավականին ժամանակ»,-ասաց Ղուկասյանը:

Մարզպետի խոսքով՝ նույնիսկ Ներքին Հանդում, որը հաճախակի է թիրախավորվել ադրբեջանական կողմից, որևէ փոփոխություն չկա: «Մարդիկ, վերադարձած, այդտեղ ապրում են, իրենք մեր՝ կառավարության ուշադրության կենտրոնում են»,-վստահեցրեց մարզպետը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ որևէ լարվածություն չի նկատվում:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում