Հասարակական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 25-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀԱՊԿ մամուլի ծառայությունից, Տասմագամբետովն ընդգծել է Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի նստաշրջանում ընդունված որոշումների և 2023 թվականի Բելառուսի նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։

Այս համատեքստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայումս համաձայնեցվում է համապատասխան նախագիծը, որը պետք է ներկայացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաստատմանը:

Անդրադարձ է կատարվել նաև կազմակերպության առօրյա գործունեությանը, կազմակերպության աշխատանքային մարմինների փոխգործակցությանը ՀԱՊԿ մշտական խորհրդի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում