Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ՀՀ պետական սահմաններով 11 ամսում գրանցվել է 3 մլն-ից ավելի մուտք, որից ավելի քան 1 մլն-ը ՌԴ քաղաքացիների մուտքերն են

ՀՀ պետական սահմաններով 11 ամսում գրանցվել է 3 մլն-ից ավելի մուտք, որից 
ավելի քան 1 մլն-ը ՌԴ քաղաքացիների մուտքերն են

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սահմաններով 2022 թվականի հունվար-նոյեմբերին գրանցվել է 3 մլն 46 հազար 900 մուտք, որից 1 մլն 16 հազար 223-ը ՌԴ քաղաքացիների մուտքերն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Նույն ժամանակահատվածում գրանցվել է Հայաստանի պետական սահմանով 3 մլն  18 հազար 263 ելք:

Նախորդ տարվա 11 ամսում գրանցվել է ՀՀ պետական սահմաններով Հայաստանի քաղաքացիների 1 մլն 314 հազար 433 մուտք, 1 մլն 337 հազար 891 ելք:  Ռուսաստանի քաղաքացիների մուտքերի թիվը կազմել է 1 մլն 16 հազար 223, ելքերինը՝ 967 հազար 696:

Վրաստանի քաղաքացիների մուտքերի թիվը 224 հազար 383 է, ելքերինը՝ 218 465: Իրանի քաղաքացիների կողմից 2022-ի հունվարի նոյեմբերին գրանցվել է 124 հազար 467 մուտք, 125 հազար 695 ելք: Նույն ժամանակահատվածում գրանցվել է  Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող անձանց 54 հազար 686 մուտք, 56  հազար 173 ելք:  Ուկրաինայի քաղաքացիների՝ Հայաստանի պետական սահմաններով մուտքերի թիվը կազմել է 27 հազար 361, ելքերինը՝ 27  հազար 310:

Հայաստանի պետական սահմաններով մուտք են գործել նաև զգալի թվով Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելառուսի, Հնդկաստանի  և այլ երկրների քաղաքացիներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am