1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախում սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը

Արցախում սկսվել է պարենային հինգ ապրանքատեսակների կտրոններով 
վաճառքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի ունեցած շտաբի նիստում  քննարկվել են շրջափակման պայմաններում բնակչության կենսական կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի պետական նախարարի աշխատակազմից: 

Նիստում ներկայացվել է կտրոնային համակարգի ներդրման գործընթացը: Նշվել է, որ առաջին անհրաժեշտության մի խումբ պարենային ապրանքների վաճառքի կտրոնների տրամադրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներն իրականացվել են ըստ սահմանված ժամանակացույցի: Այսօրվանից Ստեփանակերտի  200 և շրջանների 400 խանութներում սկսվել է հինգ ապրանքատեսակների կտրոններով վաճառքը: Անհրաժեշտ պարենային ապրանքները պետական պահուստից մատակարարվել են խանութներին: Զուգահեռ՝ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների կողմից իրականացվելու է գների և ընթացիկ  իրավիճակի վերահսկողություն:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել գործընթացի պատասխանատուներին՝ այն սեղմ ժամկետներում սահուն կազմակերպելու համար և կարևորել է հետադարձ կապի պահպանումը ինչպես բնակչության, այնպես էլ մատակարարների և առևտրի կետերի հետ: Նա անհրաժեշտ է համարել առևտրի կետերին պարենային ապրանքների առավելագույնս համաչափ բաշխումը: Ի պատասխան տեղեկացվել է, որ մինչև շրջափակումը մատակարարների կողմից հանրապետությունում սպասարկվում էր 400 խանութ, մնացած խանութները վերավաճառք էին իրականացնում, մինչդեռ այժմ համաչափ բաշխում և գների միասնականություն ապահովելու նպատակով մատակարարների կողմից  սպասարկվող խանութների թիվն ավելացվել է՝ հասնելով 600-ի:

Նիստի ընթացքում ներկայացվել է նաև հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը: Զեկուցվել է, որ այն շարունակում է լարված մնալ: Հովհարային անջատումներով և գազամատակարարման բացակայությամբ պայմանավորված՝  համակարգում ավելացել է վթարների թիվը, ինչի հետևանքով ժամանակ առ ժամանակ նաև էներգամատակարարման գրաֆիկների խախտումներ են տեղի ունենում: Պետնախարարը հանձնարարել է առկա պայմաններում իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել:

Նա հանձնարարել է  նաև ամփոփել բնակչության կենսագործունեության հետագա ապահովման, հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ առաջարկները՝ Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]