1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ

Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը նախատեսվում է 
ավարտին հասցնել մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն իրատեսական է համարում մինչև տարեվերջ Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ավարտելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց Սյունիքի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում:

Թեև Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը սկսվել է դեռ 17 տարի առաջ՝ 2006-ին, սակայն, փոխնախարարի խոսքով՝ իրական աշխատանքները դե ֆակտո սկսվել են 2015-2016 թթ:

«Մինչև 2018 թվականի փետրվար-մարտ ամիսների վերակնքումները ընդհանուր ծավալից 1-2 տոկոս աշխատանք էր կատարված: Իրականում 2018 թվականի փետրվար-մարտ ամիսներից են սկսվել լայն թափով աշխատանքները»,-ասաց Վարդանյանը:

Այդ ընթացքում կորոնավիրուսի համավարակի, պատերազմի հետևանքով որոշակի դանդաղումներ եղել են: Փոխնախարարի խոսքով՝ դանդաղումներ են եղել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: «Հուսով ենք, որ այս տարվա ավարտին ամբողջությամբ կավարտենք Իրան-Հայաստան ծրագիրը, այսինքն` գիծը մինչև Հրազդան պատրաստ կլինի»,-նշեց Վարդանյանը:

Երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո փոխհոսքի հնարավորությունները ներկայիս 340 մեգավատի փոխարեն դառնալու են ժամում 1200 ՄգՎ: Դա նշանակում է, որ Հայաստանը տարեկան մինչև 7-7.5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն կունենա, եթե էլեկտրաէներգետիկական ռեժիմները դասավորվեն ամենաիդելական վիճակում: Միջինում մինչև 5.5-6 մլրդ կվտ/ժ հնարավոր կլինի արտահանել:

Կառուցման համար վարկը տրամադրել է Իրանական արտահանման զարգացման բանկը, կապալառու ընկերությունը ևս իրանական է ՝«Սամիր»-ը : Հայկական կողմն այստեղ պատվիրատու է հանդիսանում: Շինարարության ավարտի ձգձգումը փոխնախարարը հիմնավորում է տարբեր պատճառներով: Օրինակ՝ որոշակի ժամանակ վատթարացել է կապալառու ընկերության՝ «Սամիր»-ի ֆինանսական վիճակը, խնդիրներ են եղել հողերի ձեռքբերումների, անտառհատումների հետ կապված և այլն:  Սակայն, Վարդանյանի վստահեցմամբ, խոչընդոտների 90 և ավելի տոկոսը հիմա վերացել է: Հայկական կողմից խնդիր չկա, կապալառու ընկերության ֆինանսական խնդիրներն էլ հաղթահարվում են:

Վարդանյանը նաև վստահեցրեց, որ պետությունն ամեն ինչ արել է, հնարավոր աջակցությունը ցուցաբերել է, որ ծրագիրն արագ շարժվի առաջ: Նա միանգամայն իրատեսական համարեց մինչև տարվա վերջ աշխատանքներն ավարտելը: Եթե մինչև տարվա վերջ ինտենսիվ աշխատանքներ տարվեն, անպայման հնարավոր է վերջացնել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]