Life

Քիմ Քարդաշյանը Լոնդոնում կայացած աճուրդում գնել է արքայադուստր Դիանայի կրած կախազարդ խաչը

2 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը Լոնդոնում կայացած աճուրդում գնել է արքայադուստր Դիանայի կրած կախազարդ խաչը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան շոու բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը Լոնդոնի Sotheby's աճուրդից 163 800 ֆունտ ստեռլինգով (202 200 դոլար) գնել է կախազարդ խաչը , որը կրել է Ուելսի արքայադուստր Դիանան (1961-1997 թթ.): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է The Guardian պարբերականից:

vvb.gif (645 KB)

Ամեթիստե (մեղեսիկե) կախազարդը, որը 1920-ականներին պատրաստվել է Garrard ոսկերչական ընկերության կողմից, աճուրդով վաճառվել է իր նախնական գնահատումից կրկնապատիկ բարձր գնով։

077777.gif (511 KB)

5,25 կարատ քաշով կլոր երեսակված ադամանդներով զարդը 1980-ականներին գնել է պաղեստինյան ծագումով բրիտանացի գործարար Նայիմ Աթթալլահը (1931-2021):

Նա բարեկամական հարաբերությունների մեջ էր արքայադուստր Դիանայի հետ և տարիների ընթացքում մի քանի անգամ տվել է նրան՝ կրելու խաչը:

Մասնավորապես, Դիանան այս կախազարդով հանրությանն է ներկայացել 1987 թ. հոկտեմբերին Լոնդոնում կայացած բարեգործական երեկոյին, որը նվիրված էր հղի կանանց իրավունքների պաշտպանությանը։ 42-ամյա Քիմ Քարդաշյանը նախկինում ևս հետաքրքրություն է ցուցաբերել պատմական նշանակություն ունեցող նորաձևության իրերի նկատմամբ:

Անցյալ տարի նա Met Gala-ին ներկայացել էր Մերիլին Մոնրոյի զգեստով, որը կրելու համար ստիպված էր եղել 7 կգ քաշ կորցնել: 2021 թ.-ին Քարդաշյանը ներառվել է Forbes ամսագրի կողմից կազմված միլիարդատերերի ցուցակում, որը ներկայում նրա կարողությունը գնահատում է 1,8 միլիարդ դոլար:

1102093.jpg (41 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում