Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

SADA-ն ստացավ Google Cloud Partner առավելության ծրագրի 10-րդ մասնագիտացումը

SADA-ն ստացավ Google Cloud Partner առավելության ծրագրի 10-րդ 
մասնագիտացումը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անի եւ Հովիկ Սաֆոյանների հիմնադրած SADA-ն հայտարարել է, որ հանդիսանում է Google Cloud Partner առավելության ծրագրի Տվյալների կենտրոնի արդիականացման մասնագիտացման (DCM) գործընկեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  SADA-ն դարձել է Google Cloud-ի մեկնարկման 5 գործընկերներից մեկն աշխարհի մասշտաբով, որը վաստակել է այս նոր՝ DCM մասնագիտացումը:

«Այս կոչմանը հասնելու փաստը հաստատում է մեր հաճախորդների հանդեպ ստանձնած պարտավորությունը՝ դառնալ Google Cloud-ի ծառայությունների առաջին եւ լավագույն մատակարար-գործընկերներից մեկը։ Մեր հաճախորդները եւ գործընկերները կարող են վստահ լինել, որ SADA-ն կշարունակի տրամադրել լավագույն մասնագիտական ծառայությունները եւ տեխնիկական փորձը։ Իրենց աշխատանքի համար կարեւոր թվային փոխակերպումը լավ ձեռքերում է, երբ նրանք աշխատում են մեզ հետ՝ Google Cloud-ի հզորությունն օգտագործելու համար»,- նշել է SADA-ի Նախագահ եւ գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

«SADA Armenia-ի թիմը մյուս երկրների մեր մասնագետների հետ պատրաստ է տվյալների կենտրոնի արդիականացման ծառայությունները մատուցել Հայաստանի ու տարածաշրջանի ընկերություններին, որոնք ամպային փոխակերպումների ընթացքում աջակցության կարիք ունեն»,- նշել է SADA Armenia-ի Գործառնական տնօրեն Սյուզաննա Ազոյանը:

Google Cloud Partner առավելության ծրագրի նպատակն է Google Cloud-ի հաճախորդներին ապահովել գործընկերներով, որոնք ձեռք են բերել տեխնիկական հմտություններ եւ հաջողություններ՝ մասնագիտացված լուծումների եւ ծառայությունների մատուցման ոլորտներում:

«Որպես DCM մասնագիտացման մեկնարկման գործընկեր, SADA-ն պարտավորություն է ստանձնում հաճախորդներին աջակցել իր փորձառությամբ` ամպային տիրույթում հաջողության հասնելու համար: Մենք ուրախ ենք աշխատել միասին՝ օգնելու կազմակերպություններին հաջողության հասնել թվային փոխակերպման գործում»,- նշել է Google Cloud-ի Գործընկերների տարբերակման համաշխարհային ղեկավար Դերիք Թոմփսոնը:

SADA-ն ունի Google Cloud-ի 10 մասնագիտացումներ։ SADA-ն 5 տարի անընդմեջ ճանաչվել է Google Cloud-ի Տարվա գործընկեր, գրանցել է բազմաթիվ այլ նվաճումներ. ներառյալ Google Cloud-ի Վաճառքների գծով Տարվա գործընկեր Հյուսիսային Ամերիկայում, 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների եւ 3 տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am