Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը

Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում ընդհատվել է ինտերնետ կապի մատակարարումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից՝ նշելով, որ ինտերնետի մատակարարումը խափանվել է մալուխի վնասվելու պատճառով։

Ըստ ինտերնետ կապի օպերատորի՝ մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։Ադրբեջանը թույլ չի տալիս վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը: Քանի որ Հայաստանից Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանվել է, իսկ Արցախի էներգետիկ հզորությունները չեն բավարարում ներքին պահանջարկը լրացնելու համար, Արցախում էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում է հովհարային անջատումներով:

Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, արդեն մեկ ամիս փակ է։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցի կեղծ բնապահպաններ, որոնց թվում համաշխարհային մամուլը նշել է Ադրբեջանի պետական ​​մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների, փակել են Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ:  Արցախի 120 հազար բնակիչ հայտնվել է շրջափակման մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]