Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը սեփական միջոցներով  վերակառուցել է «Լիճք» ենթակայանը

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը սեփական միջոցներով 
 վերակառուցել է «Լիճք» ենթակայանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը սեփական միջոցներով վերակառուցվել է «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ընկերությունից, ընդգծելով, որ ենթակայանը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էլեկտրահաղորդման համակարգի հուսալիության ու անվտանգության մակարդակի բարձրացման առումով։

Վերակառուցման աշխատանքները իրականացվել է «Կասկադ-Էներգո» ընկերության կողմից։ Ենթակայանը շահագործվում է 1966 թվականից։ 2020 թվականին մեկնարկած վերակառուցման աշխատանքների արդյունքում ենթակայանի ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները փոխարինվել են նոր, արդիական տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով։

Ապամոնտաժվել  են 220, 110, 35 կՎ  սարքավորումները և դրանց հիմքերը, 63 ՄՎԱ հզորությամբ երկու  ավտոտրանսֆորմատորները, ինչպես նաև գծային կարգավորիչ 35/35 կՎ  երկու տրանսֆորմատորները։ Տեղադրվել են 125 ՄՎԱ հզորությամբ երկու նոր ավտոտրանսֆորմատորներ, երկու՝ նոր  35/35 կՎ լարման  գծային կարգավորիչ տրանսֆորմատորներ, ինչպես նաև 220, 110, 35 կՎ նոր սարքավորումներ։  Ծրագրի շրջանակներում կառուցվել է նաև 35 կՎ ՓԲՍ  նոր շենք։

Ամբողջությամբ փոխարինվել ու թվայնացվել են նաև ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի համակարգերը։

Բարեկարգվել է ենթակայանի տարածքը, վերակառուցվել է պարիսպը և տեղադրվել են տեսահսկման համակարգեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am