Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Համաշխարհային բանկը 2022-ին տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճը կանխատեսել է Հայաստանի համար

Համաշխարհային բանկը 2022-ին տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական 
աճը կանխատեսել է Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում 2022-ի արդյունքում ամենաբարձր տնտեսական աճը կանխատեսել է Հայաստանի համար՝ 10.8 տոկոս:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Համաշխարհային բանկի հրապարակած «Գլոբալ տնտեսական հեռանկարներ (Հունվար, 2023)» զեկույցից:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա 2022-ի համար Ադրբեջանի տնտեսական աճը գնահատվել է 4.2 տոկոս, Վրաստանինը՝ 10 տոկոս, իսկ Թուրքիայինը՝ 4.7 տոկոս:

Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 4,1 տոկոս, իսկ 2024-ին՝ 4,8 տոկոս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի իր ասուլիսում հավանական էր համարել, որ 2022-ի ՀՆԱ աճը կլինի 12,5-13 տոկոսին մոտ: Իսկ 2023 թվականի համար 7 տոկոս տնտեսական աճ է նախատեսվել։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am