Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը

Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում չի ստորագրի խաղաղության 
համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, եթե այդ տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարեց հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

Վարչապետը հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության փաստաթուղթը, եթե այն համապատասխանի Հայաստանի շահերին։

«Եթե սեղանին թուղթ լինի, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, դա ոչ թե վատ, այլ լավ լուր կլինի, քանի որ նշանակում է՝ մեզ հաջողվել է ի վերջո գալ մի կետի, որտեղ համարել ենք, որ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանվում են։ Հիմա արդեն խնդիրը ոչ միայն թղթի բովանդակությունն է, այլ այդ բովանդակությունն իրագործելու մեխանիզմը։ Նոյեմբերի 9-ին էլ ստորագրած թուղթ ունենք, բայց փաստն այն է, որ այսօր այն չի կատարվում»,- ասաց Փաշինյանը։

Նա նկատեց, որ պայմանագիր կարելի է ստորագրել, սակայն եթե չլինեն դրա դրույթների իրականացման մեխանիզմները, ապա կնքումից անմիջապես հետո կարող է նոր ռազմական էսկալացիա լինել։  

«Տեքստը կատարյալ չի լինելու, եկեք հիմիկվանից բոլորս էլ հասկանանք, բայց այն կարող է համապատասխանել Հայաստանի Հանրապետության բալանսավորված շահերին։ Բայց եթե այդ թղթի կիրառման և իրագործման մեխանիզմներ չլինեն, մենք կարող ենք «խաղաղության պայմանագիր» անունով թուղթ ստորագրել և մի շաբաթ հետո  ստանալ նոր պատերազմ կամ նոր էսկալացիա»,- ասաց Հայաստանի վարչապետը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]