Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թուրքիայում հայտնել են, որ Ուկրաինայից արտահանվող հացահատիկի 5,4%-ն Է առաքվել աղքատ երկրներ

Թուրքիայում հայտնել են, որ Ուկրաինայից արտահանվող հացահատիկի 5,4%-ն Է առաքվել աղքատ երկրներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հացահատիկի գործարքի» մեկնարկից ի վեր Ուկրաինայի նավահանգիստներից գրեթե 17 մլն տոննա գյուղատնտեսական արտադրանք Է արտահանվել ծովային հումանիտար միջանցքով:

Ըստ Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Վահիտ Քիրիշչիի՝ այդ պարենի ընդհանուր ծավալի միայն 5,4%-ն է առաքվել աղքատ երկրներ: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Հունվարի 8-ի դրությամբ 633 նավով հացահատիկային միջանցքով արտահանվել է 16,9 մլն տոննա գյուղատնտեսական արտադրանք, այդ թվում՝ հացահատիկ:

Այդ ծավալի միայն 5,4 տոկոսն է առաքվել ամենաաղքատ երկրներ, որոնք դրա կարիքն ունեն», - ասել Է նախարարը։ Ուկրաինայից պարենի արտահանման շուրջ համաձայնագրերը կնքվել էին 2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում՝ 120 օրով։  Համաձայնություններից մեկն սկզբնապես գործել Է մինչև նոյեմբերի 19-ը և կանոնակարգել է հացահատիկի արտահանման կարգը Կիևի կողմից վերահսկվող Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստներից։ Համաձայնությունները նոյեմբերի 17-ին երկարաձգվել են ևս 120 օրով։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ գործարքը երկարաձգվել է ավտոմատ կերպով, քանի որ դրան մասնակցող կողմերը (Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, ՄԱԿ) առարկություններ չեն ունեցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am