Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

120 հազար մարդ գտնվում է ադրբեջանական պաշարման մեջ․ Թաներ Աքչամը զորակցություն է հայտնել արցախահայերին

120 հազար մարդ գտնվում է ադրբեջանական պաշարման մեջ․ Թաներ Աքչամը 
զորակցություն է հայտնել արցախահայերին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրք պատմաբան Թաներ Աքչամը մտահոգություն է հայտնել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Աքչամը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է․

«Հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Բոլոր հայ բարեկամներին շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան օրվա կապացությամբ։ Թող այս տոնը բոլորիս բերի երջանկություն, խաղաղություն և լավ օրեր:

Ուզում եմ հավելել, որ մեր սրտերն ու զգացմունքները Ղարաբաղում (Արցախում) հայերի հետ են իրենց շատ դժվար օրերին։

Ավելի քան 120 000 մարդ գտնվում է ադրբեջանական պաշարման մեջ ՝ իր ապագայի վերաբերյալ անորոշության պայմաններում։ Եվ աշխարհը, ցավոք, աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է հենց մեր աչքի առաջ»,- գրել է Աքչամը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am