Քաղաքականություն

ԱՄՆ-ն հորդորում է Ադրբեջանին և ՌԴ-ին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հորդորում է Ադրբեջանին և ՌԴ-ին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված լինել Լաչինի միջանցքի` ավելի քան 3 շաբաթ տևող արգելափակմամբ, որը լրջագույն հումանիտար իրադրություն է ստեղծում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:

«Մենք շնորհակալ ենք ԿԽՄԿ-ին այդ ընթացքում կրիտիկական աջակցության համար, սակայն հորդորում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին անհապաղ վերականգնել [միջանցքի] հասանելիությունը»- գրել է դեսպանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում