Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զելենսկին մերժել է «Սուրբծննդյան հրադադար» սահմանելու՝ Պուտինի առաջարկը

Զելենսկին մերժել է «Սուրբծննդյան հրադադար» սահմանելու՝ Պուտինի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Սուրբ Ծննդյան օրը հրադադարի ռեժիմ սահմանել շփման գծի ամբողջ երկայնքով։ Զելենսկին դա անվանել է «քողարկում», որի նպատակն է ամրապնդել ռուսական դիրքերն առաջնագծում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի երեկոյան ուղերձը։

«Այժմ նրանք ցանկանում են Սուրբ Ծնունդն օգտագործել՝ որպես քողարկում, որպեսզի թեկուզ որոշ ժամանակով կասեցնեն մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում և տեխնիկան, զինամթերքն ու զորակոչված զինծառայողներին մոտեցնեն մեր դիրքերին», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Կրեմլը պատերազմում դադարն օգտագործում է, որպեսզի պատերազմը շարունակի նոր թափով։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նախարարին կարգադրել էր Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ն՝ հաշվի առնելով Սրբազան Կիրիլ Պատրիարքի դիմումը։ Պուտինն ուկրաինական կողմին կոչ էր արել հրադադարի ռեժիմ հայտարարել և մարտական գործողությունների շրջաններում ապրող ուղղափառություն դավանող քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակցելու Ճրագալույցի , ինչպես նաև՝ Սուրբ Ծննդյան պատարագներին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am