Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ստեփանակերտի առևտրի կետերում լայն սպառման պարենամթերքի պակասությունն առավել նկատելի է դարձել

Ստեփանակերտի առևտրի կետերում լայն սպառման պարենամթերքի 
պակասությունն առավել նկատելի է դարձել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի պարենամթերքի առևտրի կետերում՝ հատկապես ամանորյա մեծածավալ վաճառքից հետո լայն սպառման պարենային ապրանքատեսակների պակասությունը, իսկ որոշների դեպքում՝ նաև բացակայությունն առավել նկատելի է դարձել:

«Արմենպրես»-ի թղթակցի շրջայցի ընթացքում մի շարք խանութներում լայն սպառման ապրանքներից նկատելի էր, մասնավորապես, ձվի, շաքարավազի, ձավարեղենի, կաթնամթերքի, ձեթի, ծխախոտի բացակայությունը: Ստեփանակերտում ձու գնելու հնարավորություն կա տեղական թռչնաբուծական ընկերություններից մեկի առևտրային կետերում, որտեղ այն վաճառվում է սահմանափակ քանակությամբ, որպեսզի հնարավորին շատ քաղաքացիներ կարողանան ձեռքբերել:

Առևտրային մեծ օբյեկտներում դեռևս առկա է որակական համեմատաբար բարձր հատկանիշներով և համապատասխան գներով պարենային ապրանքների՝ այդ թվում նաև մսամթերքի որոշակի խմբաքանակ:

Ստեփանակերտի դեղատներից երկուսում շրջայցի և աշխատակիցների հետ զրույցի արդյունքում պարզվեց, որ Կարմիր Խաչի միջոցով տեղ հասցված դեղորայքի շնորհիվ ժամանակավորապես հաջողվել է բավարարել առաջնահերթ դեղամիջոցների պահանջարկը՝ ցավազրկող, ջերմիջեցնող, ճնշման և այլն: Երկու դեղատներում էլ առկա էր նաև մանկական կերերի որոշակի խմբաքանակ: Դեղատների աշխատակիցները հայտնեցին, որ բացակայում են մանկական տակդիրները, իսկ մեկում՝ նաև մեկ տարեկան երեխաների կերերը: Ինչպես նշեց աշխատակցուհին՝ դեղորայքի վաճառքն իրականացվում է այն սկզբունքով, որպեսզի հնարավորին մեծաթիվ մարդկանց կարողանան ապահովել:

Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]