Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գեղարքունիքում տեղական բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 99,1 տոկոսով

Գեղարքունիքում տեղական բյուջեների սեփական եկամուտները հավաքագրվել են 
99,1 տոկոսով

ԳԱՎԱՌ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2022 թվականի դեկտեմբերի 27-ի դրությամբ հավաքագրվել են 99,1 տոկոսով։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչությունից, պլանավորված 2 միլիարդ 514 միլիոն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 2 միլիարդ 481 միլիոն 22 հազար դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է ընդամենը 0,1 տոկոսի չափով նվազում։

Մարտունի համայնքը սեփական եկամուտները հավաքագրել է 108,3, Ճամբարակ համայնքը՝ 104, Սեւան համայնքը՝ 98,5,  Գավառ համայնքը՝ 93, Վարդենիս համայնքը՝ 91 տոկոսով։

Մարզխորհրդի տարեվերջյան նիստում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հրահանգել է համայնքների եւ բնակավայրերի վարչական ղեկավարներին՝ տարին փակել 100 տոկոսանոց արդյունքով։

«Սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներից է կախված պետական բոլոր ծրագրերի իրականացման հավանականությունը։ Եվ այդ ծրագրերը կիրականացվեն ճիշտ այն ծավալներով, ինչ ծավալներով որ հավաքագրված կլինեն սեփական եկամուտները։ Բնակավայրերի վարչական ղեկավարները պետք է առավել հետեւողական աշխատանք տանեն, որպեսզի սեփական եկամուտների հավաքագրումը իրականացվի ամբողջությամբ»,-ասել է մարզպետը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am