Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական համագործակցությունը պաշտպանության ոլորտում

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական համագործակցությունը պաշտպանության ոլորտում

 ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները եռակողմ նախարարական հանդիպման ժամանակ քննարկել են անվտանգության հետ կապված իրադրությունը տարածաշրջանում, հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ են: Երկրների միջև պաշտպանական համագործակցությունն սկսվել է 2012 թվականին: Եռակողմ նախարարական հանդիպումն այս տարի անցկացվում է Թուրքիայում։

Նախարարական հանդիպման շրջանակներում Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն երկկողմ հանդիպումներ է ունեցել իր գործընկերների՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Բուրչուլաձեն իր թուրք գործընկերոջ հետ զրույցում ուշադրություն է հրավիրել պաշտպանության ոլորտում Վրաստանի և Թուրքիայի միջև հաջող ռազմավարական համագործակցության վրա և շնորհակալություն հայտնել Թուրքիային աջակցության համար։

Նա ընդգծել է Թուրքիայի նյութատեխնիկական ու ֆինանսական օգնությունը, թուրք փորձագետների ներգրավումն ու աջակցությունը Վրաստանի պաշտպանության ուժերի զարգացման գործընթացում։ Բացի այդ, երկկողմ հանդիպումների ընթացքում Բուրչուլաձեն գործընկերների հետ քննարկել է անվտանգության հետ կապված իրավիճակը տարածաշրջանում, աճող սպառնալիքները, խաղաղության և կայունության կարևորությունը։

Հարևան երեք հանրապետությունների նախարարները նաև արծարծել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության, ռազմական կրթության և միջազգային վարժանքների ուղղությամբ կապերի խորացման հարցերը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են համատեղ իրականացված և ընթացիկ կարևոր նախագծերը։ Բուրչուլաձեն, մասնավորապես, հայտարարել է, որ էներգետիկ նախագծի իրականացումը, որն օրեր առաջ ստորագրել են Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի, Ռումինիայի ու Հունգարիայի ղեկավարները, պատմական նշանակություն ունի։

Խոսքը «Կանաչ էներգիայի և տրանսպորտի զարգացման բնագավառում ռազմավարական գործընկերության»  համաձայնագրի մասին է, որը ենթադրում է Սև ծովով էլեկտրահաղորդման գծի անցկացում։ Փաստաթուղթը հիմնված է չորս երկրների շահերի վրա։ Նախագծի նպատակը ազգային և տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ամրապնդումն Է, էլեկտրաէներգիայի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացումը։ Համաձայնագրի շրջանակներում էլեկտրական մալուխը Վրաստանն ու Ադրբեջանը պետք է միացնի Ռումինիայի հետ։

Եվրամիությունը նախագծի համար կհատկացնի 2,3 միլիարդ եվրո։ Մալուխը կնպաստի Ադրբեջանում և Վրաստանում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքին Եվրոպա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am