Քաղաքականություն

Միանշանակ է՝ այդ «բնապահպանները» Ադրբեջանի պաշտպանության կառույցների ներկայացուցիչներ են. ԱԽ քարտուղար

2 րոպեի ընթերցում

Միանշանակ է՝ այդ «բնապահպանները» Ադրբեջանի պաշտպանության կառույցների ներկայացուցիչներ են. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը կազմակերպել է Ադրբեջանի իշխանությունը, այդ քայլը որևէ քաղաքացիական նախաձեռնության հետ կապ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

Գրիգորյանը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ոչ կոնստրուկտիվ, ապակառուցողական դերը տարածաշրջանում։

«Երբ խաղաղության բանակցություններ են ընթանում, Ադրբեջանը փակում է Լաչինի միջանցքը, այսպես կոչված, բնապահպանների միջոցով։ Ես չգիտեմ՝ «բնապահպանների» մեջ գեներալի, կապիտանի պաշտոնով մարդիկ կա՞ն, թե՞ չէ: Բայց, այն, որ այդ մարդիկ Ադրբեջանի պաշտպանության կառույցների ներկայացուցիչներ են, միանշանակ է: Այս առումով Ադրբեջանի իշխանությունն է այդ շրջափակումը կազմակերպել, այդ քայլը որևէ քաղաքացիական նախաձեռնության հետ կապ չունի: Իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային»,- ասաց Գրիգորյանը։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում