Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իրանի ԱԳՆ-ն հուսով է, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության ճանապարհով

Իրանի ԱԳՆ-ն հուսով է, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը 
կլուծվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկխոսության ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և խաղաղ ճանապարհով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին «ISNA» լրատվական գործակալության հարցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ասել է.

 «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ շեշտը դրել է նրա վրա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև տարաձայնություններին»,- ընդգծել է Քենանին:

Հայտարարելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է թույլ չտալ ցանկացած անհարկի լարվածություն՝ Քենանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը կլուծվի կողմերի միջև երկխոսության և խաղաղ բանակցությունների ճանապարհով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am