Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Արցախի Հանրապետական հիվանդանոցում մեկ պացիենտ է մահացել, չորսի վիճակը ծայրահեղ ծանր է

Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով Արցախի Հանրապետական 
հիվանդանոցում մեկ պացիենտ է մահացել, չորսի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում ծանր վիճակում գտնվող քաղաքացի  է մահացել: Վերջինիս չեն կարողացել Երևան տեղափոխել, քանի որ արդեն 8 օր շարունակ ադրբեջանցիները փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժից: Պացիենտը ավելի քան 15 տարի հեմոդիալիզի կուրսեր է անցել, և հարկավոր է  եղել նրան այլ ԲԿ տեղափոխել:

Սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող մեկ այլ  բուժառու Շտապօգնության մեքենայով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ռուսական խաղաղապահ զորակազմի  և ոստիկանության ուղեկցությամբ Լաչինի միջանցքով տեղափոխվել է Երևան, նախ՝ Գորիսի ԲԿ, ապա ռեանիմոբիլով Երևան՝ Նորք- Մարաշի Սրտաբանական կլինիկա:

Եւ չնայած այդ մեկ պացիենտին հնարավոր է եղել Երևան տեղափոխել, սակայն Արցախի Հանրապետական հիվանդանոցում բազմաթիվ պացիենտներ կան, որոնց Երևան տեղափոխելու հնարավորություն չկա: Այս պահին ԲԿ-ում ստացիոնար բուժում են ստանում 92 պացիենտ,  ռեանիմացիոն բաժանմունքում՝ 11, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Նույն պատկերն է նաև «Արևիկ» մանկական ԲԿ-ում, որտեղ Վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի և նորածնային բաժանմունքում 12 երեխա կա: ԲԿ-ում գտնվող 4 ամսական մեկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, ԲԿ-ի գործադիր տնօրենի գնահատմամբ՝ կյանքին վտանգ է  սպառնում. Երևան տեղափոխելու հրատապ անհրաժեշտություն կա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am