Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ միկրոթաղամասում երկկողմանի կառուցվել են մայթեր

Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ միկրոթաղամասում երկկողմանի կառուցվել են 
մայթեր

ԳԱՎԱՌ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկ միկրոթաղամաս տանող ճանապարհին ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով երկկողմանի մայթեր են կառուցվել ՝ 1 կիլոմետր երկարությամբ եւ 1700 քառակուսի մետր մակերեսով, բազալտե սալիկներով եւ եզրաքարերով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացրած «ՎՄՎ Քամփնի» ՍՊԸ ներկայացուցիչ Վահան Խալոյանը, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 45 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբեր ամսից եւ ավարտվել են դեկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում։

«Զորավար Անդրանիկ թաղամաս եւ Ներքին Գետաշեն տանող ճանապարհը, որը Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի վերջնամասում է գտնվում, ունի գերբեռնված հետիոտնային երթեւեկություն, որտեղ եւ անչափ զգացվում էր մայթերի կառուցման կարիքը։ Սրանով միանգամայն կարգավորվում է այս ճանապարհի հետիոտնային անվտանգության խնդիրը»,-ներկայացրեց Վահան Խալոյանը։

Խոսրով Խլղաթյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am