Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածությունը, անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել էլէներգիան. Արցախի ՏԿԵՆ

Կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածությունը, անհրաժեշտ է 
խնայողաբար օգտագործել  էլէներգիան.  Արցախի ՏԿԵՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախը նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիրների առջև:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանը:

«Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգն աշխատում է Հայաստանի Հանրապետության համակարգերի հետ զուգահեռ ռեժիմներում: Արցախի էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային անջատումների դեպքում առաջանում է հզորության դեֆիցիտ, որը լուծվում է Հայաստանի Հանրապետությունից փոխհոսքի օգնությամբ: Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110 կՎ օդային գծով»,-մանրամասնեց ոլորտի պատասխանատուն՝ հավելելով, որ տվյալ գծի զգալի մասն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչընդոտում է գծի լիարժեք սպասարկմանը ևբնականաբար, պարունակում է համապատասխան ռիսկեր:

«Իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հանրապետության  էլեկտրաէներգետիկական համակարգում կառաջանա հզորության դեֆիցիտ և ստիպված կլինենք անցնել հովհարային անջատումների: Պայմանավորված Ադրբեջանի կողմից գազամատակարարման արգելափակմամբ, ինչպես նաև ներկա ջեռուցման ժամանակաշրջանով, կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածության աստիճանը: Հետագայում  վթարային անջատումներից խուսափելու համար բնակչությունը պետք է հնարավորինս խնայողաբար օգտագործի էլեկտրական էներգիան»,-ասաց Մեժլումյանը՝ նշելով, որ դրա  համար անհրաժեշտ է շիկացման բոլոր լամպերը փոխարինել ԼԵԴ տեսակով, ինչպես նաև լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնակելի տների ջերմամեկուսացման ուղղությամբ,  ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա և  տնից դուրս գալիս անջատել վարդակից բոլոր սարքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am