Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղում անհապաղ վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը

Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է անում Լեռնային Ղարաբաղում անհապաղ 
վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունը հայերեն թարգմանել և «Ֆեյսբուք»-ի էջում է հրապարակել նաև Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպանությյունը:

«Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Լաչինի միջանցքում երթևեկության խափանումների մասին ահազանգերից, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակմանը և դեպի տարածք տանող մատակարարման գծի խափանմանը։

Մտահոգությունն էլ ավելի է սրվում բնական գազի մատակարարման ընդհատման մասին տեղեկություններով։

Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ամբողջապես վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը` տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am