Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ձմեռվա այս ցուրտ պայմաններում 270 երեխա մնացել է ճանապարհներին. Արցախի ՄԻՊ-ն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին

Ձմեռվա այս ցուրտ պայմաններում 270 երեխա մնացել է ճանապարհներին. Արցախի 
ՄԻՊ-ն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահի դրությամբ, ձմեռվա այս ցուրտ պայմաններում 1100 մարդ մնացել է ճանապարհներին,  այդ թվում ՝ 270 երեխա, ովքեր զրկվել են իրենց ընտանիքներին միանալու իրավունքից: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով Երևան է ժամանել օրեր առաջ՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին և չի կարողանում Արցախ վերադառնալ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով:

«Սա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման, ցեղասպանական քաղաքականության հերթական բաղադրիչն է: Այն իրականացվում է հետևողականորեն և համակարգված կերպով: Սրանք բացառիկ դեպքեր չեն, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաստատված հրադադարի դիտավորյալ խախտումներ և ձեռքբերված պայմանավորվածությունների դիտավորյալ խաթարումներ»,- շեշտեց Արցախի ՄԻՊ-ը:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]