Հասարակական

ԱԹՍ-ները՝ որպես ցեղասպանության գործիք. ԱՄՆ Վորչեսթերի համալսարանի փոխնախագահը հիշեցրեց 2020-ին Ադրբեջանի հարձակման մասին

2 րոպեի ընթերցում

ԱԹՍ-ները՝ որպես ցեղասպանության գործիք. ԱՄՆ Վորչեսթերի համալսարանի փոխնախագահը հիշեցրեց 2020-ին Ադրբեջանի հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Վորսչեսթերի պետական համալսարանի ակադեմիական հարցերով փոխնախագահ Հենրի Թերիոն Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակում հիշեցրեց 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի նաև խաղաղ բնակչության ուղղությամբ ԱԹՍ-ների կիրառման մասին:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ Հենրի Թերիոն այս մասին խոսեց «Նորագույն տեխնոլոգիաների դերը ցեղասպանության կանխարգելման և հաշվետվողականության ջանքերն առաջ մղելու գործում» խորագրով պանելային նիստի շրջանակում իր առցանց ելույթում:

Թերիոն ընդգծեց, որ որոշ դեպքերում տեխնոլոգիական գործիքներն ազդում են այս կամ այն կողմի հավասարակշռության վրա: Բացի այդ, դժվար է պատկերացնել ԱԹՍ-ների կիրառումը՝ որպես թիրախային խմբերի կործանիչ գործիք: ԱԹՍ-ների կիրառմամբ երկու կողմերը կարող են ներգրավվել խաղաղ քաղաքացիական բնակչության ոչնչացման մեջ:

«Այդ օրինակը տեսանք 2020 թ –ին Ադրբեջանի կողմից Արցախի հայկական տարածք ներխուժման ժամանակ: Ռազմական անօդաչու թռչող սարքերը հասանելի են հիմնականում միջազգային ասպարեզում հարստություն ու հզորություն ունեցողների համար, և ազատորեն օգտագործվում են թույլերի դեմ: ԱԹՍ-ները ցեղասպանության առանձնահատուկ վտանգ են ներկայացնում»,-նշեց Թերիոն:

Նա նկատեց, որ անօդաչու թռչող սարքերը՝ ի տարբերություն այլ զենքերի, մարդասպաններին թույլ են տալիս գործել լիակատար անպատժելիությամբ՝ համոզված լինելով, որ թիրախավորված անձինք չունեն իրենց ագրեսորին հետ թիրախավորելու միջոցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում