Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Կատարում աշխարհի գավաթի խաղերի ժամանակ մահացել է ամերիկյան հայտնի ֆուտբոլային մեկնաբան Գրանթ Վալը

Կատարում աշխարհի գավաթի խաղերի ժամանակ մահացել է ամերիկյան հայտնի 
ֆուտբոլային մեկնաբան Գրանթ Վալը
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կատարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա-Նիդերլանդներ խաղի լուսաբանման ժամանակ մահացել է ամերիկյան ամենահայտնի սպորտային լրագրողներից մեկը՝ Գրանթ Վալը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։
Ըստ Վալի կողքին գտնվող լրագրողների՝ դեպքը տեղի է ունեցել խաղի լրացուցիչ ժամանակի ընթացքում. Վալն իր տեղում ընկել է, շտապօգնության բուժաշխատողները շատ արագ մոտեցել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Դեկտեմբերի 7-ին Վալն իր Twitter-ի էջում գրել էր, որ տոնում է իր 49-ամյակը։
Վերջին օրերին Վալն առողջական խնդիրներ ուներ, ինչի մասին նա գրել էր իր կայքում։ ԱՄՆ-Նիդերլանդներ խաղի օրը նրա վիճակը վատթարացել էր։ Կատարում նա այցելել էր մեդիա կենտրոնի բուժհատատություն, բժիշկները նրա մոտ բրոնխիտ էին կասկածել և դեղեր նշանակել։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը և ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն են հայտնել լրագրողի մահվան կապակցությամբ։
Լուսանկարը` Corbis/Icon Sportswire-ի GettyImage-ից

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am