Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը. Զախարովա

Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և Մինսկի խմբի ձևաչափը նույն 
հարթության վրա դնելը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու Արևմուտքը կարող է Ռուսաստանի հետ համատեղ երկխոսություն վարել Վրաստանի շուրջ՝ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած Ժնևյան քննարկումների շրջանակներում, մինչդեռ հրաժարվում է համագործակցել Մոսկվայի հետ Ղարաբաղի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

«Լինելով Մինսկի խմբի համանախագահներ՝ այս տարվա փետրվարին Վաշինգտոնը և Փարիզը մտացածին պատրվակներով հրաժարվեցին Մոսկվայի հետ համագործակցությունից՝ «թաղելով» խումբը որպես միջազգային հարթակ: Ի՞նչ կարող եմ սրան ավելացնել: Ինչ վերաբերում է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումներին, ապա այս հարթակում աշխատանքն իրականացվում է համանախագահների հովանու ներքո՝ ի դեմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի, իսկ Վաշինգտոնը բանակցությունների մասնակիցներից միայն մեկն է։ Այս առումով մենք սխալ ենք համարում այս երկու ձևաչափերը նույն հարթության վրա դնելը», - ասել է Զախարովան։

Զախարովան անդրադարձել է նաև դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը:

«Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպի կարգավորման հարցով զբաղվել է ռուսական խաղաղապահ զորակազմը, և հայկական ու ադրբեջանական կողմերի հետ  համատեղ Լաչինի միջանցքով երթևեկությունը հնարավոր է եղել վերականգնել», - ասել է նա:

Ինչ վերաբերում է օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, Զախարովան նշել է, որ Լավրովի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չկա: ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան ցանկանում է տեսնել այդ հարցի շուրջ Երևանի պաշտոնական, միասնական դիրքորոշումը, որից հետո միայն հնարավոր կլինի քննարկում անցկացնել հարցի տարբեր նրբերանգների շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am