Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն 
գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, միջադեպեր չեն գրանցվել:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ կայքից:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:

Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:

Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am