Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մունդիալ-2022. դեկտեմբերի 6-ին կկայանա փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները

Մունդիալ-2022. դեկտեմբերի 6-ին կկայանա փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 6-ին կկայանան  փլեյ-օֆֆի վերջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 19:00-ին Մարոկկոն «Education» մարզադաշտում կփորձի գերազանցել Իսպանիայի հավաքականին: 23:00-ին կմեկնարկի Պորտուգալիա-Շվեյցարիա հանդիպումը:  Այս թիմերի հաղթողները քառորդ եզրափակիչում կմրցեն միմյանց դեմ:

Մինչ այս քառորդ եզրափակիչում ուղեգիր են նվաճել և միմյանց դեմ մրցեն հետևյալ զույգերը` Նիդերլանդներ-Արգենտինա, Ֆրանսիա-Անգլիա, Խորվաթիա-Բրազիլիա:

Քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան դեկտեմբերի 9-ին և 10-ին: Մունդիալի եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am