Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակին Մոսկվայում նրան նվիրված ֆիլմ է ցուցադրվել

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակին Մոսկվայում նրան նվիրված ֆիլմ է 
ցուցադրվել

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդային նշանավոր հրամանատար, Հայրենական մեծ պատերազմի բանակների և ճակատների հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի առթիվ նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 2-ին, Մոսկվայում տեղի է ունեցել «Հաղթանակի արվեստը. մարշալ Բաղրամյան» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոնկարը ցուցադրվել է Մոսկվայի  Поклонная гора  հուշահամալիրի  Հաղթանակի թանգարանի պատերին:

Մարշալ Բաղրամյանը յուրահատուկ ու հարուստ կենսագրության է ունեցել՝ լի վերելքներով ու վայրէջքներով, անհավանական հաջողություններով և ճակատագրի ողբերգական շրջադարձերով։ Նրան վիճակված էր մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսների ամենաարյունալի մարտերին, որտեղ կարողացել է հզոր դիմադրություն կազմակերպել՝ ճնշելով հակառակորդին։

Նացիստների դեմ Բաղրամյանի իրականացրած բազմաթիվ ռազմական գործողություններ մինչ օրս մանրակրկիտ ուսումնասիրվում են աշխարհի բոլոր ռազմական ակադեմիաներում: «Բագրատիոն» գործողությունը հավերժ կմնա օրինակ և կրկնօրինակման առարկա: Մերձբալթյան երկրների ազատագրումը, չորս օրում Քյոնիգսբերգի անառիկ ամրոցի գրավումը մարշալ Բաղրամյանի ծրագրած և հաջողությամբ իրականացված ամենայուրահատուկ գործողություններն են։

Սակայն  նրա ռազմական արվեստի գագաթն է համարվում «Անադիր» գործողությունը:

Անցնելով չորս պատերազմ՝ Առաջին աշխարհամարտից մինչև Քաղաքացիական պատերազմ, խորհրդա-ֆիննական պատերազմից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ, մարշալ Բաղրամյանն իր անունը ոսկե տառերով գրեց Խորհրդային Միության ժողովուրդների պատմության մեջ։

«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախագահ Արմայիս Կամալովը նշել է, որ Բաղրամյանն այն մարդկանցից է եղել, որն իր գեներալների, սպաների և զինվորների հետ կարողացել է հասնել հաղթանակի Հայրենական մեծ պատերազմում:

ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն էլ շեշտել է, որ Խորհրդային Միությունում հզոր մարշալներ են եղել, որոնք համաշխարհային հաղթանակ են տարել և աշխարհը գնահատում է  նրանց:

«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի անդամ, ֆիլմի գաղափարի հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Արթուր Սողոմոնյանն էլ ընդգծել է, որ նա որոշել է վավերագրական ֆիլմեր նկարահանել  հինգ հայ մեծանուն մարշալների մասին: Նա հետաքրքիր է համարել այն, որ հինգ մարշալն էլ ծնունդով Ղարաբաղից են:

Նրա խոսքով՝ ֆիլմերը պարզապես կենսագրականներ չեն, այլ փորձ ե՝  բացահայտելու մարշալների անձը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայրենական մեծ պատերազմի հրամանատարների հարազատները, Ռուսաստանի հերոսներ, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինվորականներ, լրագրողներ, պատմաբաններ, հասարակական գործիչներ և Մարշալ Բաղրամյանի ընտանիքի ընկերները։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am