Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արցախի նախագահի հրամանագրով Ջոն Ինյարիտուն պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

Արցախի նախագահի հրամանագրով Ջոն Ինյարիտուն պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ինյարիտուն գրառում է արել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Պատիվ էր ստանալ «Մխիթար Գոշի մեդալն Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղ)։ Մենք շարունակելու ենք պաշտպանել Արցախում հայերի ապրելու իրավունքը՝ միջազգային ճանաչման անհրաժեշտության հետ մեկտեղ»,- գրել է Ինյարիտուն։

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրում նշված է, որ Ինյարիտուն «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվում է Արցախին ցուցաբերած քաղաքական աջակցության համար։

Ինյարիտուն «Մխիթար Գոշ» մեդալը ստացել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում։

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այս օրերին Հայաստանում է։ Նա հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ, այցելել Ջերմուկ և Սոթք, ծանոթացել սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am