Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել N զորամիավորման զորամասերում

Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել N զորամիավորման զորամասերում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանի և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է N բանակային զորամիավորում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարությունը  զորամասերից մեկում  պաշտպանության նախարարը հանդիպել է հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով:

Այնուհետև նախարարը հանդիպել ու զրուցել է ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ,

հաջողություններ մաղթել առաջիկա ավարտական քննությունների կապակցությամբ:

Պատասխանելով զինվորներին հետաքրքրող հարցերին՝ Պապիկյանը ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքի վերաբերյալ մանրամասներ:

Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:

Այցի ավարտին նա ծանոթացել է զորամասի տարածքում կառուցվող նոր զորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am