Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով. վարչապետը հանձնարարեց ռազմավարություն մշակել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով. վարչապետը 
հանձնարարեց ռազմավարություն մշակել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց խորը վերլուծել աղքատության իրավիճակը և այն հաղթահարման ռազմավարություն մշակել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Վիճակագրության կոմիտեի՝ 2021 թվականի աղքատության ցուցանիշը:

«Պետք է արձանագրեմ, որ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը կազմել է 26,5 տոկոս: Ընդ որում, եթե համեմատում ենք ցուցանիշը 2020 թվականի հետ,  ունենք աղքատության որոշակի նվազում, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ 0.1 տոկոսի ավելացում: Ընդգծեմ, որ 2019 թվականից աղքատության ցուցանիշը նոր մեթոդաբանությամբ է հաշվարկվում: Այսինքն՝ 2019 թվականից առաջ տվյալները չենք կարող համեմատել 2019 թվականից հետո առկա տվյալների հետ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ աղքատության ցուցանիշի վերաբերյալ ավելի օպերատիվ տվյալներ չկան: Վիճակագրության կոմիտեի նախագահը վարչապետին հավաստիացրել է, որ դա միջազգային ստանդարտ է և ոչ մի երկրում տվյալ տարվա օպերատիվ տվյալները չեն ունենում:

«Բայց, ամեն դեպքում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին համապատասխան հանձնարարական տվել եմ, որ մեր աղքատության կառուցվածքը պետք է խորը վերլուծենք և աղքատության հաղթահարման ռազմավարությունը մշակենք գաղափարախոսության շրջանակներում: Մեր գաղափարախոսությունը, իմ համոզմունքը հետևյալն են՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով: Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա: Մանավանդ հիմա պետք է լրջորեն ուսումնասիրենք սոցիալական քաղաքականության մեր ռազմավարությունը, որովհետև աշխատաշուկայում աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]