Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Պետք է Հայաստանին շնորհավորենք այս տարվա տնտեսական ցուցանիշների առումով. Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրեն

Պետք է Հայաստանին շնորհավորենք այս տարվա տնտեսական ցուցանիշների առումով. 
Ասիական զարգացման բանկի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովը նկատում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դեպի Հայաստան կապիտալի, մասնագիտական կարողությունների մեծ ներհոսք կա, իսկ այս տարվա առաջին 10 ամսվա արդյունքում գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի առիթով  շնորհավորում է Հայաստանին: Ժուկովը այս մասին ասաց  Երևանում կայացած ճեպազրույցում՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:

Նա նկատեց, որ այս տարվա սկզբին, երբ Ուկրաինայում սկսվեցին ռազմական գործողությունները, այնպիսի գործընկերներ, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, շատ մռայլ կանխատեսումներ էին անում այս տարվա համաշխարհային տնտեսության հետ կապված: «Բայց տարվա ընթացքում ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում տնտեսական իրավիճակը շատ ավելի լավն էր, քան կանխատեսվում էր»,-նշեց Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի գծով գլխավոր տնօրենը:

Ժուկովն ընդգծեց՝ գուցե տարօրինակ հնչի, բայց Հայաստանն ու հարևան երկրները որոշակի առումով օգտվեցին Ուկրաինայում ռազմական գործողություններից՝ նշելով Հայաստանում կապիտալի, ինչպես նաև մասնագիտական կարողությունների նշանակալի ներհոսքի, որոշակի ընկերությունների՝ Հայաստան տեղափոխվելու մասին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հրապարակված վերջին ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 14.5 տոկոսով՝ Ժուկովն ասաց. «Հաշվի առնելով այն թվերը, որ ներկայացրեցիք՝ պետք է Հայաստանին շնորհավորենք այս տարվա տնտեսական ցուցանիշների առումով: Սակայն «ստորջրյա» ռիսկեր կան: Այս ազդեցությունը մշտակա՞ն է, թե՞ ժամանակավոր. կարծում եմ, որ որոշ վերլուծաբաններ կարող են փաստարկներ ներկայացնել, որ այս ազդեցությունն ընդամենը մեկանգամյա կարող է լինել: Մենք բոլորս կարծում ենք, որ ՀՀ կառավարությունը պետք է շարունակի բարեփոխումների գործընթացը՝ երաշխավորելու, որ տնտեսական աճը շարունակվի»:

ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նոյեմբերի 25-ին հրապարակած ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022 թվականի հունվար-հոկտեմբերին 14.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am