Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Հնարավոր է սկսվեն Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները. Փաշինյանը Պուտինից դրական ազդակներ է ստացել

Հնարավոր է սկսվեն Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու 
վերականգնման աշխատանքները. Փաշինյանը Պուտինից դրական ազդակներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ կարող է լինել լուրջ հնարավորություն` սկսելու Հորադիզ- Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները:

Փաշինյանն ընդգծեց, որ նոյեմբերի 23-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ դրական ազդակներ է ստացել վերջինից:

«Նախորդ դառը փորձը հաշվի առնելով՝ հիմա ուզում եմ տեղեկատվությունը կիսել, բայց ասել, որ այս ամենը դեռ պետք է վերահաստատվի և արձանագրվի: Բայց լավ է, որ մենք ֆինանսական հնարավորությունների խնդիր չենք ունենա»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am