Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արեւմուտքը կշարունակի օգնել Կիեւին այնքան, որքան պահանջվի. Պենտագոնի ղեկավար

Արեւմուտքը կշարունակի օգնել Կիեւին այնքան, որքան պահանջվի. Պենտագոնի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը շատ բան Է արել Ուկրաինային ձմռանը մարտական գործողություններին պատրաստելու համար եւ դաշնակիցների հետ կշարունակի Կիեւին օգնություն ցույց տալ այնքան, որքան պահանջվի: Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 21-ին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Ջակարտայում Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Փրաբովո Սուբինանթոյի հետ կայացած մամուլի ասուլիսում: Հեռարձակումը կատարվում Է Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք Ուկրաինային տրամադրել ենք ավելի քան 20 միլիարդ դոլարի օգնություն: Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան, որքան պահանջվի,- ասել Է Օսթինը:- Դուք գիտեք, որ դրանք միջազգային ջանքեր են: Ես ամեն ամիս Ուկրանիայի խնդրով շփման խմբի հանդիպումներ եմ անցկացնում ոչ միայն ՆԱՏՕ-ի երկրների, այլեւ աշխարհի այլ երկրների նախարարների հետ: Ամենաառաջին հանդիպումից նրանք շատ հանձնառու Էին Ուկրաինային տրամադրելու այնքան օգնություն, որքան մենք կարող ենք տրամադրել, որքան պահանջվի»:

«Ինչ վերաբերում Է ձմռանը, ապա մենք շատ բան ենք արել՝ ջանալու համար պատրաստելու ուկրաինացիներին եւ նրանց համար թեթեւացնելու ճնշման գործադրման շարունակումը հակառակորդների վրա ձմռան ամիսների ընթացքում,- հավաստել Է Պենտագոնի ղեկավարը:- Ես կարծում եմ, որ նրանք ավելի լավ վիճակում կլինեն, քան հակառակորդները, այն բաների պատճառով, որոնք մենք տրամադրում ենք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am