Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Թեհրանն Իսրայելին եւ Արեւմուտքին մեղադրել Է Իրանում քաղաքացիական պատերազմ կազմակերպելու փորձի մեջ

Թեհրանն Իսրայելին եւ Արեւմուտքին մեղադրել Է Իրանում քաղաքացիական պատերազմ կազմակերպելու փորձի մեջ

 ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը եւ Արեւմուտքի երկրների որոշ քաղաքական գործիչներ պլանավորել Էին Իրանում կազմակերպել քաղաքացիական պատերազմ, որը հանգեցներ երկրի քայքայման: Նոյեմբերի 17-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իսրայելական վարչակարգը, ինչպես նաեւ մի շարք արեւմտյան քաղաքական գործիչներ փորձեցին քաղաքացիական պատերազմ կազմակերպել Իրանում, որը պետք Է հանգեցներ պետության քայքայման,- գրել Է նա Twitter-ի իր Էջում,- փոխանցում Է ՏԱՍՍ-ը:- Սակայն նրանք պետք Է հասկանան, որ Իրանը ո՛չ Լիբիա Է, ո՛չ Սուդան»: Իրանում բողոքները չեն հանդարտվում արդեն երկու ամիս՝ սեպտեմբեի 16-ից, երբ կայացավ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունը: Պաշտոնական վարկածի համաձայն՝ այդ քուրդ աղջիկը ոստիկանության կողմից ձերբակալվել Է գլխաշորը սխալ կրելու պատճառով: Հարցաքննության ժամանակ նա ունեցել Է սրտի նոպա, որից նա մահացել Է: Սոցիալական ցանցերում, սակայն, տարածվել Է տեղեկատվություն, թե ոստիկանները ծեծել են Ամինիին :


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am