Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խաղաղության պայմանագիրը պետք է ունենա միջազգային լուրջ երաշխիքներ․ԱԺ նախագահ

Խաղաղության պայմանագիրը պետք է ունենա միջազգային լուրջ երաշխիքներ․ԱԺ 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի իշխանությունները լուրջ են վերաբերվում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին և դրա վերաբերյալ իրենց պատկերացումներն են հայտնում բոլոր կողմերին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության այն մասին, որ խաղաղության պայմանագրից 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվել, եթե չլինեն միջազգային երաշխիքներ։

«Իշխանությունը լուրջ է վերաբերվում, և իր պատկերացումներն է հայտնում խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նաև՝ այն բոլոր կողմերին, որոնք միջնորդ են հանդիսանում այդ խաղաղության պայմանագրի կնքման համար։ Դրա համար է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել, որ պետք է լինեն կոնկրետ երաշխիքներ, որովհետև միայն թուղթ ստորագրելով չի։ Հուսանք, որ այդ պայմանագիրը լուրջ երաշխիքներ կունենա, որովհետև ուղղակի պայմանագիր ստորագրելը բավարար պայման չէ»,- ասաց Սիմոնյանը։

Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ այս տրամաբանությամբ պետք է առաջ շարժվել և կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում։

 «Ինչպես տեսնում եք, ի հեճուկս ընդդիմության հայտարարություններին, երկու տարի անց Հայաստանը բավականին լավ բանակցում է, և կարելի է շատ երկար նշել միջազգային ասպարեզում մեր դիվանագիտության հաղթանակները։ Նման ներգրավվածություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի կողմից նույնիսկ չի եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ժամանակ։ Արդյո՞ք սա հաղթանակ չէ։ Իմ կարծիքով, դիվանագիտական առումով շատ մեծ հաղթանակ է»,- ասաց Սիմոնյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]