Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը

Գեղարքունիքի մարզի Մարտունու  ծննդատանը լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի  8 
միլիարդերորդ մարդը

ԳԱՎԱՌ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից հաստատված եւ հրապարակված տվյալների,  լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի 8 միլիարդերորդ մարդը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատան տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, աշխարհի 8 միլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝  Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ  Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի  դուստրը, ծնվել է  2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանի տեղեկացմամբ՝  արդեն աշխարհի 8 միլիարդերորդ բնակիչ համարվող Արփիի հայրը զբաղված է արտագնա աշխատանքով, իսկ մայրը տնային տնտեսուհի է։ Արփին այս ընտանիքի երրորդ ու սպասված երեխան է: Առաջին երկու երեխաները տղաներ են։

Խոսրով Խլղաթյան    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am