Արցախ

ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել

1 րոպեի ընթերցում

ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ հայտարարությունից:

ՌԴ խաղաղապահների կողմից երեսուն դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվել, և որևէ միջադեպ չի արձանագրվել: Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:

Նշվում է նաև, որ ապահովվել է ուխտավորների ուղեկցում Ամարասի և Գանձասարի վանքեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում