Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում չի նվազի

ՀՀ վարչապետը հույս է հայտնում, որ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում չի 
նվազի

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ ԱՄՆ-ում ներքաղաքական զարգացումները կլինեն այնպիսին, որ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանում չի նվազի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով  հարցին, թե ԱՄՆ կոնգրեսում ընտրությունները, 2024-ին նախագահի ընտրություններն ինչպե՞ս կարող են անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա:

Ըստ Փաշինյանի՝ այն քաղաքական դասավորությունը, որ 2020 թվականի դրությամբ կար ԱՄՆ-ում, շատ կոնկրետ ազդեցություն է ունեցել  տարածաշրջանի իրավիճակի վրա:

«Նախագահ Թրամփի ադմինիստրացիան, կարծես թե, արտաքին քաղաքականության ոլորտում ավելի շատ հենվում էր Միացյալ Նահանգների՝ իզոլիացիոնիստական ավանդույթի վրա, երբ կարծում էր, որ ԱՄՆ-ն իր ներքին հարցերով ավելի շատ պետք է զբաղվի, քան արտաքին հարցերով: Եվ, իհարկե, այդ ազդեցությունները կան, այդ ազդեցությունները շատ կոնկրետ են, բայց մենք հույս ունենք և ուրախ ենք, որ ԱՄՆ-ն ներգրավված է նաև տարածաշրջանում: Եվ հույս ունենք, որ ներքաղաքական զարգացումները կլինեն այնպիսին, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը չի նվազի»,-ընդգծել է վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]