1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Այս տարի Սևանի մակարդակը 13 սմ-ով ցածր է նախորդ տարվա համեմատ. նախարար

Այս տարի Սևանի մակարդակը 13 սմ-ով ցածր է նախորդ տարվա համեմատ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի նախորդ տարվա համեմատ Սևանի մակարդակը 13 սմ-ով ցածր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նշելով, որ կանխատեսումներն ի սկզբանե ավելի վատ էին,  բայց գարնանային տեղումները դրական ազդեցին Սևանի վրա:

«Այս տարի ոռոգման նպատակով օրենքով սահմանված կարգով 170 միլիոն խորանարդ մետրը չենք գերազանցել: Հուսանք, բնությունը բարեհաճ կգտնվի: Մենք փորձում ենք լուծումներ գտնել՝  Սևանի բնակավայրերի շուրջ կեղտաջրերի մաքրման կայաններ հիմնելու ուղղությամբ,  որովհետև հենց այդ ջրերն են այդ թվում Սևանի ծաղկման պատճառ հանդիսանում»,-ասաց Սիմիդյանը:

Նա նշեց, որ  այս տարի Սևանում սիգի քանակը ավելացել է, և այդ իսկ պատճառով երկրորդ քվոտան է տրամադրվել օրինական որսի համար:

«Սա մի գործընթաց է, որ դեռևս բացեր ունենալու է, բայց մենք հասնելու ենք նրան, որ Սևանից ապօրինի որսը բացառվի»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ  2022-ի համեմատ նախարարության բյուջեն  20.2 տոկոսով ավելացել է:

Անդրադառնալով այն հարցին, որ Հայանտառ ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորում է աշխատակիցներին ազատման դիմումներ գրել, նախարարն ասաց, որ մի աշխատակցուհի նամակ է հղել իրեն, որ ոչ օրինական  ճանապարհով աշխատանքից մարդիկ են հեռացվում:

«Ես այդ նամակն ուղղեցի անտառային կոմիտեի ղեկավարին: Նամակը հասցեագրվել է գլխավոր դատախազին և  նրանք իրավական գնահատական կտան»,-ասաց նախարարը:

Ամուլսարի 2023 թվականին շահագործման հնարավորության մասին  հարցին ի պատասխան, Սիմիդյանն ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված տեղեկատվություն չունի :


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]